Ապրիլի 6-ին նախատեսված ռազմագերիների փոխանակումը խափանվել է ուկրաինական կողմից, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ Կիևը երկար ժամանակ խափանում է ռազմագերիների փոխանակումը՝ նախապես համաձայնեցված պայմաններով։
«Ուկրաինան առանց բացատրության մերժել է փոխանակման համար իր զինծառայողների ցուցակը»,-հայտնում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։