Henley & Partners միջազգային ընկերությունը հրապարակել է համաշխարհային անձնագրերի արժեքի նորացված ինդեքսը։ Հայաստանը 2022 թվականի 2-րդ եռամսյակի ինդեքսում 79-րդ տեղն է զբաղեցրել: Նախորդ ցուցանիշով Հայաստանը 78-րդն էր։ Հայաստանի վարկանիշի անկումը պայմանավորված է այլ երկրների վարկանիշային աղյուսակի փոփոխություններով։ Հայաստանի քաղաքացիները դեռ կարող են առանց վիզայի ճանապարհորդել աշխարհի 65 երկիր։
Վրաստանը ինդեքսում 48-րդ տեղից տեղափոխվել է 50-րդ տեղը՝ այլ երկրների դիրքերի փոփոխության պատճառով։ Հաշվետու ժամանակահատվածում երկիրն առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագրեր չի կնքել։ Վրացական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի ճանապարհորդել դեպի աշխարհի 155 երկրներ։
Ադրբեջանը 75-րդ տեղում է, Թուրքիան՝ 52-րդն է։
Սինգապուրի և Ճապոնիայի անձնագրերն արդեն որերորդ անգամ կիսում են ինդեքսում առաջին հորիզոնականը, ինչը նշանակում է, որ աշխարհի 192 երկրների սահմանները բաց են այդ երկրների քաղաքացիների համար։ Երկրորդ տեղում են Գերմանիան և Հարավային Կորեան՝ առանց վիզայի մուտքով 190 երկրների համար։
Ցանկը կազմելիս հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են տեղաշարժի ազատությունն ու պետությունների քանակը, որտեղ անձնագրի տերն իրավունք ունի ճանապարհորդել առանց վիզայի։