ՎՏԲ-ն կվերակապիտալացվի. Անդրեյ Կոստին

ՎՏԲ բանկը կվերակապիտալացվի, սակայն կոնկրետ ծավալների մասին դեռ վաղ է խոսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Ես չգիտեմ, թե լրացուցիչ կապիտալիզացիան որտեղից կլինի, բայց հաստատ կլինի: Խոսքը միայն ՎՏԲ-ի մասին չէ, կարծում եմ բանկային ոլորտում ավելի շատ խաղացողներ կան, բայց դեռ վաղ է այս մասին խոսել: Այսպիսի գործընթացների դինամիկան պարզ կդառնա մեկ տարվա ընթացքում, իհարկե, մենք ակնկալում ենք նաև զգալի կորուստներ բանկային ոլորտում, բայց ես հիմա կոնկրետ թվերի մասին չեմ խոսի»,- ասել է նա։

Նշենք, որ մարտի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնության բյուջետային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՝ պատժամիջոցների պայմաններում երկրի տնտեսության կայունությունը բարձրացնելու համար։ Օրենքը նախատեսում է Ռուսաստանի պետական ​​արժեթղթերում Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները տեղաբաշխելու հնարավորություն: Դրանց ձեռքբերումը հասանելի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել Ազգային բարեկեցության հիմնադրամի վաճառվող ակտիվների համար սահմանված 7%-ի շեմը։ Նմանատիպ հնարավորություն է ընձեռվում ռուսաստանյան թողարկողների բաժնետոմսերի համար, որոնք կապված չեն ինքնակառավարվող ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման հետ։

Ավելի վաղ վարչապետ Միխայիլ Միշուստին հրամանագիր էր հրապարակել, որով նա հանձնարարել էր ֆինանսների նախարարությանը 2022 թվականին Ազգային բարեկեցության հիմնադրամից մինչև 1 տրիլիոն ռուբլի ուղարկել ռուսական ընկերությունների բաժնետոմսեր գնելու համար։ Ռուսաստանի Դաշնության կառավարության հրամանը Միշուստինը ստորագրել է փետրվարի 26-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել