Կորոնավիրուսի «Օմիկրոն» և «դելտա» ռեկոմբինանտ շտամներով վարակվելը չի հանգեցնում համաճարակաբանական պատկերի փոփոխության և կորոնավիրուսի ավելի ծանր դեպքերի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, հայտնել է COVID-19-ի գծով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական թիմի ղեկավար Մարիա վան Կերխովը թվիթերյան էջում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Մենք տեղյակ ենք այս ռեկոմբինանտի մասին: Դա կորոնավիրուսի «դելտա» AY4 և «Օմիկրոն» BA.1 շտամների համակցություն է: Աշխարհում նոր շտամով վարակման դեպքերի թիվը շատ քիչ է: Մենք համաճարակաբանության և ծանրության որևէ փոփոխություն չենք տեսել այս ռեկոմբինանտ շտամով պայմանավորվախծ, բայց շատ հետազոտություններ դեռ շարունակվում են», – ասել է Կերխովը:
Փորձագետը կարծում է, որ SARS-CoV-2-ի նոր ռեկոմբինանտներ պետք է սպասել, քանի որ վիրուսները ժամանակի ընթացքում փոխվում են։