«Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այլևս վստահաբար կարելի է արձանագրել, որ ՀԱՅԸ պատրաստ է վճռական ու վեջնական պայքարի։
ՀԱՅԸ ցույց տվեց, որ ինքը անտարբեր չէ Արցախի ճակատագրով, որ Արցախի անվտանգության երաշխավորն է և, որ պատրաստ է տեր լինել իր ինքնությանը, երկրի ինքնիշխան սահմանների անձեռնմեխելիությանը։
Ազատության հրապարակում հավաքված ավելի քան քսան հազար ՀԱՅՈՐԴԻՆԵՐ՝ տոգորված էին թրքահպատակներին իշխանությունից հեռացնելու վճռականությամբ։
Հետևողական, տրամաբանված, հիմնավորված ու կոնկրետ գործողությունների ճիշտ ժամանակն է։
Ազատության հրապարակի այսօրվա հանրահավաքի էներգետիկան դա էր հուշում։
Հասարակությունը պատրաստ է, անհրաժեշտ է նրան առաջնորդել դեպի հաղթանակ»,- գրել է նա։