Պորտուգալիան արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակիցների

Պորտուգալիայի կառավարությունը որոշել է «պերսոնա նոն գրատա» հայտարարել Լիսաբոնում Ռուսաստանի դեսպանատան տասը աշխատակիցների։ Այս մասին ասված է Հանրապետության ԱԳՆ-ի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կեսօրին Պորտուգալիայի կառավարությունը Ռուսաստանի Դաշնության դեսպանին ծանուցել է իր որոշման մասին՝ պերսոնա նոն գրատա այս դիվանագիտական ​​առաքելության տասը աշխատակիցների, որոնց գործունեությունը հակասում է ազգային անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նրանց երկու շաբաթ է տրվելու հանրապետության տարածքը լքելու համար։

«Պորտուգալիայի կառավարությունը կրկին հայտարարում է Ուկրաինայի տարածքում ռուսական ագրեսիան վճռականորեն դատապարտելու մասին»,- հստակեցրել են Պորտուգալիայի ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել