Վալերիյ Օսիպյանն Ազատության հրապարակում է

18։30-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ներկա է նաև նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Նա նշում է, որ հրապարակում է, քանի որ մտահոգված է Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Օսիպյանը խոսեց գործող իշխանությունների ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու և գործադիրի անդամ լինելու մասին։

«Ժամանակին՝ աշխատել եմ, հիասթափվել եմ, ինչպես շատ-շատ մեր հայրենակիցներ։ Քչերն են եղել այն ժամանակ, որ չեն հավատացել, բայց ինքներդ տեսնում եք։ Հարցն այն է, որ մենք այսօր այստեղ ենք գտնվում մեր երկրի ապագայի համար»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 7-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Օսիպյանը ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից։

Առաջին անգամը չէ, որ նախկին ոստիկանապետը մասնակցում է ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել