«Ցո՛ւյց տուր, որ դու այսօրվա իշխանավորների պես չե՛ս կզել թշմանու առջև». Լևոն Քոչարյան

Ցո՛ւյց տուր, որ դու այսօրվա իշխանավորների պես չե՛ս «կզել» թշմանու առջև։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Այսօր՝ 18:30, արի՛ Ազատության հրապարակ: Արի ոչ թե իմ կամ որևէ մեկի համար, այլ արի Հայաստանի համար, Արցախի համար, արի առաջին հերթին հենց քո՛ համար: Ցո՛ւյց տուր, որ դու այսօրվա իշխանավորների պես չե՛ս կզել թշմանու առջև»,- գրել է Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր` ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Հանուն Արցախի ու Հայաստանի» խորագրով հանրահավաք։ Այս մասին օրերս խորհրդարանում հայտարարել էր ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ հանրահավաքին մասնակցելու են նաև Արցախից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել