ԵՊՀ պրոռեկտոր է նշանակվել Միքայել Հովհաննիսյանը

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Միքայել Հովհաննիսյանը, հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունը։

Մ. Հովհաննիսյանն ունի կրթության և քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում ակտիվ ներգրավվածության գրեթե 20 տարվա փորձ։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, բանասիրական գիտությունների թեկնածու է: 2007 թվականից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել