Նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ նույնիսկ ռուս զինվորականների կողմից ուկրաինական քաղաքների օկուպացիայի սարսափելի հետևանքների բացահայտումից հետո անհրաժեշտ է շարունակել բանակցությունները ռուսական կողմի հետ, թեկուզ միայն հումանիտար խնդիրների լուծման համար։ Տեղեկանում ենք Украинская правда–ից:
Զելենսկուց հետաքրքրվել են, արդյո՞ք նա հասկանում է, որ ամեն վայրագություններից հետո ուկրաինական հասարակության համար դժվար կլինի ընդունելը ռուսական կողմի հետ բանակցությունները, նա համաձայնվել է դրա հետ:
«Երբ դու «հավաքում ես քեզ ձեռքերիդ մեջ», իսկ դա պետք է անել, ես գտնում եմ, որ այլ ընտրություն չունեմ: Դա կլինի ուրիշ մարտահրավեր պետության ներսում, ովոհետև բոլորը հասկանում են, թե նրանք ինչ են արել և դրան ներում չկա»,-ասել է երկրի նախագահը:
Զելենսկին նշել է, որ ինքը կցանկանար, որ այս բանակցություններն ավելի ամուր դիրքորոշմամբ լինեին, ուստի անհրաժեշտ է պահպանել հասարակության միասնությունը և ունենալ հզոր զենք. «Ամեն դեպքում պետք է ընտրել քայլերը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։