Դանիան արտաքսել է 15 ռուս դիվանագետի

Դանիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել երկրից արտաքսել 15 ռուս դիվանագետների, հայտնում է France Presse-ը, տեղեկանում ենք РИА Новости-ից:

«Մենք պարզել ենք, որ 15 աշխատակիցներ, որոնք արտաքսվել են, լրտեսում են դանիական հողում»,-լրագրողներին ասել է արտգործնախարարը:

Նա նշել է, որ այս կերպ Դանիան մտադիր է հստակ ազդանշան ուղարկել, որ լրտեսությունը երկրում անընդունելի է։

Մեկնաբանելով դա՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ «համապատասխան միջոցներ կձեռնարկվեն այս երկրի օտարերկրյա կառույցների աշխատակիցների նկատմամբ»։

Բացի այդ, Լիտվան և Լատվիան հայտարարեցին, որ կիջեցնեն Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը՝ հետ կանչելով իրենց դեսպաններին Մոսկվայից, մինչդեռ Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է լքեն Ռիգան և Վիլնյուսը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել