Գործարկվելու են համայնքներում առկա շչակները

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ավան համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

Ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու է համայնքի շչակը:

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել