Շիրակի մարզում մարտ ամսին լույս աշխարհ է եկել 163 երեխա՝ 87 տղա և 76 աղջիկ։ Մարտին մարզում երկու զույգ է ծնվել։
Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Նախորդ շաբաթ՝ մարտի 28-ից ապրիլի 3-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 40 երեխա, նրանցից 17-ը տղա է, 23-ը՝ աղջիկ, անցած շաբաթ մեկ զույգ է ծնվել։