Ռուսաստանի Զինված ուժերը Օդեսայի մերձակայքում ոչնչացրել են նավթավերամշակման գործարան, վառելիքի և քսանյութի երեք պահեստարան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Այսօր առավոտյան ծովային և օդային բարձր ճշգրտության հրթիռները Օդեսա քաղաքի մոտ ոչնչացրել են նավթավերամշակման գործարանը և վառելիքի և քսանյութերի երեք պահեստարան, որտեղից վառելիքը մատակարարվել է ուկրաինական զորքերի խմբին Նիկոլաևի ուղղությամբ»,- ասել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։