Միացյալ Նահանգները չի ընդունի Հարավային Օսիայի հնարավոր միացումը Ռուսաստանին. Պետդեպարտամենտի խոսնակ

Միացյալ Նահանգները չի ընդունի Հարավային Օսիայի հնարավոր միացումը Ռուսաստանին և վերահաստատում է իր հավատարմությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ո՛չ տեղական իշխանությունները, ո՛չ էլ Ռուսաստանը իրավասու չեն որոշել Հարավային Օսիայի ապագան, որը գտնվում է Վրաստանի կազմում», – ասել է Պրայզը։

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ ինչպես ավելի վաղ Վաշինգտոնը չճանաչեց Ղրիմը որպես ռուսական, իսկ ավելի ուշ՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, այնպես էլ Միացյալ Նահանգները չի ճանաչի Վրաստան ինքնիշխան տարածքը բաժանելու Ռուսաստանի փորձերը:

Ավելի վաղ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունը մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնությանը միանալու համար։

Նշենք, որ 2008 թվականի օգոստոսի 26-ին Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ երկու նախկին վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները և վերանայման ենթակա չէ։ Սակայն Թբիլիսին հրաժարվում է ճանաչել հանրապետությունների անկախությունը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել