Ուկրաինացի ազգայնականները ավելի քան 4,5 միլիոն խաղաղ բնակչի պատանդ են պահում. ՌԴ ՊՆ

Ավելի քան 4,5 միլիոն քաղաքացի, այդ թվում՝ 6,472 օտարերկրացիներ 18 նահանգից, որպես կենդանի վահան պահվում են Ուկրաինայի խոշոր բնակավայրերում ազգայնականների կողմից: Այս մասին ասել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ազգայնականները շարունակում են ավելի քան 4,5 միլիոն խաղաղ բնակիչների պահել Կիևում, Խարկովում, Չեռնիգովում, Սումիում և ավելի քան երկու տասնյակ այլ խոշոր բնակավայրերում՝ որպես կենդանի վահան», – ասել է գեներալը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել