Մարտի 28-ին, ժամը 15։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը մասնակի վնասվել է. առաջացել են ճաքեր։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Ճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար անցանելի է, իսկ բեռնատարների համար առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։