100 հարց. հաստատվել են նախադպրոցական հաստատություններում մանկավարժների մրցույթի հարցաշարերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի մարտի 25-ի 471-Ա/2 հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների մրցութային ընտրության թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերը:

Հարցաշարերում ընդգրկված 100 հարցերը վերաբերում են նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենսդրությանը, ուսումնամեթոդական և մանկավարժահոգեբանական իմացություններին և մասնագիտական հմտություններին:

Հարցաշարի հաստատման համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N 08-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգով» սահմանված մանկավարժական աշխատողների մրցութային ընտրության պահանջը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել