Հարգելի´ հայ ժողովուրդ, լրագրողներ, սպորտի և մարմնամարզության ֆեդերացիայի նվիրյալներ, այսօր տեղեկացա, որ այլևս չեմ հանդիսանում Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և հետևաբար իմ և ֆեդերացիայի միջև համագործակցությունը՝ դադարեցվում է։ Այս մասին հայտարարություն է հրապարակել Նատալիա Ռոտենբերգը։
«Հաշվի առնելով այն փաստը, որ ֆեդերացիան իր պաշտոնական հայտարարության մեջ չի նշել պատճառները, որոշել եմ ինքս ներկայացնել նման որոշման՝ իրական շարժառիթը։
Վաղը` մարտի 30-ին` ժամը 12-00-ին, «Գոլդեն փելես» հյուրանոցում հանդես եմ գալու ասուլիսով։ Հրավիրում եմ բոլոր լրագրողներին, ովքեր անտարբեր չեն Հայաստանում կատարվող անարդարություններին, լուսաբանել ասուլիսն ու տեղեկատվությունը դարձնել հասանելի՝ համայն հայությանը։
Հարգանքներով՝ Նատալիա Ռոտենբերգ»,-գրել է նա։