Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք. արձանագրվել է 2 մահ

Մարտի 29-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Կատարվել է 2416 թեստավորում, առողջացել՝ 34 քաղաքացի, մահացել է 1 մարդ:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 484 դեպք, որոնցից 409 853-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2344 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8611 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1676. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Մեկ օրում մահացել է 2 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 971 201 թեստավորում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել