Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՌԴ զինված ուժերի զորքերի խմբավորումը մարտական գործողություններ է իրականացնում Նովոմիխայլովկա և Նովոբախմուտովկա բնակավայրերը գրավելու համար՝ հակառակորդին ուժեղ կետերում և նրա ռեզերվներում կրակային վնաս պատճառելով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնում է․
«Մարտի 25-ին ծովային բազավորման գերճշգրիտ Калибр թևավոր հրթիռներով ոչնչացվել է զինամթերքի և սպառազինության պահեստ Ժիտոմիրի մարզում, իսկ Оникс գերճշգրիտ թևավոր հրթիռով ոչնչացվել է Նիկոլաևի շրջանում գտնվող վառելիքի պահեստը, որով իրականացվում էր Ուկրաինայի հարավում ուկրաինական ուժերին վառելիքի մատակարարումը:
Օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 117 ռազմական օբյեկտների։ Այդ թվում՝ վեց հրամանատարական կետ, բազմակի հրթիռային համակարգերի երեք տեղակայում, մեկ Ս-300 զենիթահրթիռային համակարգ, ինը պահեստ՝ զենքով և զինամթերքով, երկուսը վառելիքով և քսանյութերով, ինչպես նաև Ուկրաինայի Զինված ուժերի 92 հզոր կետ, ազգայնական գումարտակները և զինտեխնիկայի կենտրոնացման տարածքը։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Վիշնևոե գյուղի օդում խոցել են երեք ուկրաինական ինքնաթիռ (երկու Սու-25 և մեկ Սու-24), ինչպես նաև վեց անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, Վասիլևկա գյուղի մոտ ոչնչացվել է «Տոչկա-Ու» համալիրի մեկ մարտավարական հրթիռ։
Հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են՝ 267 անօդաչու թռչող սարք, 207 զենիթահրթիռային համակարգ, 1618 տանկ և այլ զրահատեխնիկա, 166 բազմակի հրթիռային կայանք, 662 դաշտային հրետանային և ականանետեր, ինչպես նաև 1453 միավոր հատուկ ռազմական մեքենաներ»։