Մարիա Զախարովան` Արցախում գազամատակարարման դադարեցման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել չսրել առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին  Զախարովան հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին հարցին ի պատասխան:

«Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի գծով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, և հասարակ բնակիչները չպետք է տուժեն»,- նշել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել