Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը 45 ռուս դիվանագետներից պահանջել է լքել երկիրը՝ լրտեսության կասկածանքով․ այս մասին տեղեկությունը հաստատել է Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը, հաղորդում է Риа Новости-ն։
«Ես գրություն եմ ստացել մեր 45 աշխատակիցների հեռացման մասին՝ Վիեննայի կոնվենցիային չհամապատասխանող գործունեության պատճառով»,- Լեհաստանի ԱԳՆ շենքից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է նա։
Դեսպանը պարզաբանեց, որ դիվանագիտական անձնակազմը պետք է հեռանա տարբեր ժամանակահատվածներում, առավելագույնը հինգ օր է։
Անդրեևը նշել է, այդ նոտան ստանալուց հետո, պաշտոնապես դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են, սակայն Վարշավայի որոշումը նա անհիմն է անվանել։