Ն. Մ.-ն՝ հանդիսանալով Գեղարքունիքի մարզի ամբուլատորիաներից մեկի իմունիզացիայի բուժքույր և COVID-19 համավարակի դեմ քաղաքացիներին պատվաստումներ կատարող պատասխանատու անձ՝ առանց ներարկումներ կատարելու տրամադրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստումային կեղծ քարտեր:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է ստացվել 2022 թվականի մարտի 14-ին և մակագրվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Մարտունու նստավայրի դատարանի դատավոր Անի Դանիելյանին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը) հատկանիշներով:
Ն. Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: