Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, եթե Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն ցուցաբերի, այն կարող է կայանալ «նույնիսկ վաղը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եթե Պուտինը պատրաստակամություն ցուցաբերի նման հանդիպման, ապա բառացիորեն նույնիսկ վաղը, նույնիսկ մյուս օրը կարելի է կազմակերպել: Նախագահ Զելենսկին պատրաստ է այս հանդիպմանը: Նրա դիրքորոշումը հստակ է, այն ձևակերպված է բոլոր հարցերի շուրջ, և Ուկրաինան պատրաստ է այս խոսակցությանը»,-ասել է Կուլեբան «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է կայանալ Զելենսկու հանդիպումը Պուտինի հետ։
Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների մասին, որը կարող է տեղի ունենալ փաստաթղթերի պատրաստումից հետո։