Եվրոպական մի շարք երկրներում կորոնավիրուսի դեպքերի թիվը կրկին աճում է մի քանի շաբաթվա աստիճանական անկումից հետո, ասել է Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մինչ եվրոպական շատ երկրներ վերացնում են սահմանափակումները՝ վերադառնալով նախահամաճարակային վիճակին, մենք տեսնում ենք, որ վարակի մակարդակը կրկին աճում է ԵՄ անդամ որոշ երկրներում՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեսած կայուն անկումից հետո», – ասել է նա: