Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատերազմ է մղում Ուկրաինայի հետ Ռուսաստանի լինելու և մնալու իրավունքի և իրենց երկրի ապագայի համար, փոխանցում է Украинская правда-ն:
Ուղիղ խոսք՝ «Մեր մղած պայքարը պայքար է մեր ինքնիշխանության, մեր երկրի և մեր երեխաների ապագայի համար, մենք կպայքարենք իրավունքի համար՝ լինել ու մնալ Ռուսաստան»։
Պուտինը «ազգային դավաճաններ» է անվանել նրանց, ովքեր առաջնորդվում են արեւմտյան կենսակերպով:
Արևմուտքը, ըստ Պուտինի՝ փորձում է պառակտել ռուսական հասարակությանը. «Հենվելով ազգային դավաճանների վրա, նրանց վրա, ովքեր փող են աշխատում այստեղ, մեզ մոտ, բայց ապրում են այնտեց»:
——————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։