Բայդենը Պուտինին ռազմական հանցագործ է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։ Այս մասին հաղորդել է European Truth-ը, փոխանցում է Украинская правда-ն:

«Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»,- ասել է Բայդենը։ Նախ, Բայդենը «ոչ» է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է։ Հետո նա անմիջապես վերադարձել է լրագրողների մոտ՝ պարզաբանելու, թե իրեն ինչի մասին են հարցրել։

Կրկին հարցին՝ արդյո՞ք Պուտինը ռազմական հանցագործ է, ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել։

Պաշտոնյաները, այդ թվում՝ Բայդենը, նախկինում չեն ասել, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են կատարվում։ Նրանք հայտնել են, որ հետաքննում են, թե արդյոք այդ տերմինը այս պարագայում կարող է օգտագործվել:

Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը մեկնաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ «Նախագահի խոսքերն ինքնին խոսում են այն մասին, որ Բայդենը սրտից է խոսել»,- ասել է Ջեն Փսակին՝ հավելելով, որ Պետդեպարտամենտում ռազմական հանցագործությունների հետաքննությունը դեռ շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել