Wildberries-ը՝ համակարգի խափանման և վճարված գումարների «ճակատագրի» մասին

Wildberries-ը ծրագրում առկա խափանումների վերաբերյալ նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի գնորդներ,

Մարտի 14-ին ընկերության բջջային հավելվածների և կայքի աշխատանքներում տեխնիկական սխալներ են գրանցվել։ Մեր փորձագետները վերացրել են դրանց ավելի քան 70%-ը. բջջային հավելվածներում պատվերներն ու վճարումները կատարվում են սովորականի պես։ Մնացած բոլոր սխալները շուտով կշտկվեն:

Հարկ է նշել, որ մեր օգտատերերի անձնական և ֆինանսական տեղեկատվությունը չի տուժել. բանկային քարտի տվյալները ապահով կերպով պաշտպանված են՝ համաձայն Payment Card Industry Data Security Standard-ի (PCI DSS), որը մշակվել է վճարումների ոլորտում առաջատար միջազգային խաղացողների կողմից»։

Ինչպես ավելի վաղ Իրավաբան․net-ը հայտնել էր, օգտատերերի շրջանում խափանումներ են նկատվում Wildberries-ի աշխատանքի մեջ և սա ոչ միայն Հայաստանում։

Ընկերության ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշված է, որ Wildberries-ի ծառայությունների շահագործման մեջ կան սխալներ, որոնց վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել