«Եթե կարող եք՝ վճարեք հարկերը, եթե ​​չեք կարող՝ հարցեր չկան»․ Զելենսկին բիզնեսին կոչ է արել վերսկսել աշխատանքները, չեղարկել բոլոր ստուգումները

Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթին, և այն կարող է վերջինը չլինել։

Այս մասին մարտի 15-ի գիշերը հրապարակած իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթին։ Չորրորդը, և ես վստահ եմ, որ այն վերջինը չէ: Մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք նոր սահմանափակումների վրա, որոնք կկիրառվեն ռուսական պետության դեմ։ Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են պատերազմի համար, բոլորը, ովքեր պատասխանատու են ժողովրդավարության կործանման համար, բոլորը, ովքեր պատասխանատու են մարդկանց նկատմամբ բռնաճնշումների համար՝ բոլորը պատասխան կստանան՝ աշխարհի պատասխանը և սա դեռ սկիզբն է»,- ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահ կոչ արել վերսկսել բիզնես գործունեությունը այն հատվածներում, որտեղ ռազմական գործողություններ չկան։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի նախարարների գրասնեյակը համաձայնեցրել է տնտեսությանն աջակցելու որոշումների փաթեթը, որպեսզի բիզնեսը աշխատի, մարդիկ կարողանան աշխատել այնտեղ, որտեղ անվտանգությունը թույլ է տալիս, և որտեղ մարդիկ պատրաստ են դրան։

«Առաջին. Մենք սկսում ենք հարկային բարեփոխումները. ԱԱՀ-ի և եկամտահարկի փոխարեն տալիս ենք շրջանառության 2% դրույքաչափ և պարզեցված հաշվառում։ Փոքր բիզնեսի համար, որոնք անհատ ձեռնարկատերերի առաջին և երկրորդ խմբերն են, մենք սահմանել ենք մեկ հարկի կամավոր վճարում: Այսինքն, եթե կարող եք՝ վճարեք: Եթե ​​չեք կարող՝ հարցեր չկան»,- ասել է Զելենսկին։

Նա կոչ արեց առավելագույնս ապակարգավորել բիզնեսը՝ բիզնես գործունեություն ծավալելու համար, որտեղ ռազմական գործողություններ չկան, և խոստացավ հարկային բարեփոխումների հետագա քայլեր։

«Երկրորդ. Բիզնեսի մաքսիմալ ապակարգավորում: Մենք չեղարկում ենք բոլոր բիզնեսների համար նախատեսված բոլոր ստուգումները, որպեսզի բոլորը նորմալ աշխատեն, որպեսզի քաղաքները կյանքի կոչվեն, որպեսզի կյանքը շարունակվի այնտեղ, որտեղ ռազմական գործողություններ չեն լինում»,-նշել է նա։

_________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել