Wildberries-ը՝ ծառայությունների խափանումների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրավաբան․net-ը, օգտատերերի շրջանում խափանումներ են նկատվում Wildberries-ի աշխատանքի մեջ։

Ընկերությունը այդ առիթով հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի գնորդներ,

Այս պահին Wildberries-ի ծառայությունների շահագործման մեջ կան սխալներ, որոնց վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Downdetector ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9:19-ին բողոքների թիվը հասել է 8799-ի: Նշվում է, որ ընդհատումների մասին հայտնածների 49%-ը նշել է` խնդիրներ ունի մուտք գործելու հետ կապված, 40%-ը դժվարացել է հետևել պատվերին, 11%-ը դժվարություններ ունի կայքի հետ։

Ամենաակտիվը, ծառայության տվյալներով, խնդիրների մասին հայտնել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Սոչիի օգտատերերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել