Մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են. մարդիկ դրոշներով փողոց են դուրս եկել

Ռուսաստանի դեմ բողոքի ցույցեր են ընթանում Խերսոնի մարզում և Խերսոնում։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Խերսոնի բնակիչները կանգնել են Ուկրաինայի պետական դրոշների կողքին և վանկարկել՝ «Խերսոնը Ուկրաինա է»:

Ցուցարարները հայտարարել են, որ երթով անցնելու են քաղաքի բոլոր փողոցներով և այն իրականացնելու են քաղաքով անցնող մեքենաների ազդանշաններով։

Բերիսլավում կենտրոնական հրապարակում «Բերիսլավն Ուկրաինա է» համընդհանուր կոչի ներքո հանրահավաք է անցկացվել։ Մարդիկ պետական ​​դրոշներով ու ինքնաշեն պաստառներով փողոց են դուրս եկել, երգել ազգային օրհներգը, կոչ արել ռուսական նավին ու ռուս զինվորներին գնալ այլ ուղղությամբ։ 

Բերիսլավի բնակիչները մտադիր են հաջորդ հանրաքավաքը մարտի 11-ին իրականացնել, քանի որ այդ օրը ավանդաբար նշվում է որպես քաղաքի ազատագրման օր՝ ֆաշիստական ​​զավթիչներից:

Նիժնիե Սիրոգոզիում ևս խաղաղ ակցիա է տեղի ունեցել ռուս զինվորների դեմ։ Հոլա Պրիստանում բողոքի ակցիա է սկսվել՝ մարդիկ դուրս են եկել փողոց՝ երգելով ազգային օրհներգը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել