Ռուսական ԶՈւ-ն ոչնչացրել է Իզյումի կենտրոնական հիվանդանոցը. Украинская правда

Ռուսական զմորքերը ոչնչացրել են Խարկովի մարզի Իզյումի կենտրոնական քաղաքային հիվանդանոցը։ Այս մասին հայտնել է փոխքաղաքապետ Վլադիմիր Մացոկինը, փոխանցում է Украинская правда-ն:

«Ես կարծում էի, որ դժոխքի դարպասները փակ են, բայց պարզվեց, որ դա միայն առաջին հարկն է։ Սա մեր Կենտրոնական քաղաքային հիվանդանոցի ընդունարանն է։ Հիվանդները դուրս են եկել այնտեղից։ Ամբողջը փլատակներ են»,- ասել է փոխքաղաքապետը:

Ըստ լրատվականի՝ մարտի 3-ի գիշերը ռուս օկուպանտների ինքնաթիռները հարձակվել են Իզյումի խաղաղ բնակչության վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են։ Հետագայում ռուսական ԶՈւ-ն շարունակել է ինտենսիվացնել Իզյումի ռմբակոծությունը ինքնաթիռներով և հրթիռներով։ Մարտի 4-ին հայտնի է դարձել, որ ռուսների ռազմական գործողությունների արդյունքում Իզյումի մի մասը մնացել է առանց գազամատակարարման։

Տեսանյութը՝ այստեղ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել