Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը կմնա Կիևի Բանկովա փողոցում գտնվող պետության ղեկավարի գրասենյակում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է պատերազմում հաղթելու համար։
Համապատասխան հայտարարությունը նա արել է մարտի 8-ի գիշերը ներկայացրած տեսաուղերձի ժամանակ։
«Մոտ երեք տարի առաջ, հենց որ ընտրություններն անցկացվեցին, մենք մտանք այս շենքը, այս գրասենյակը և անմիջապես սկսեցինք ծրագրել տեղափոխությունը: Ես դա շատ լավ հիշում եմ. ժամանակակից թափանցիկ գրասենյակ, ինչպես վայել է առաջադեմ, ժողովրդավարական, եվրոպական երկրին: Այժմ. Ես մի բան կասեմ՝ ես մնում եմ այստեղ, մնում եմ Կիևում՝ Բանկովա փողոցում, չեմ թաքնվում և չեմ վախենում որևէ մեկից։ Այնքան, որքան պետք լինի մեր այս Հայրենական պատերազմում հաղթելու համար»,- հայտարարել է Զելենսկին։
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:ա
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։