Ռուս զավթիչները սպանել են Գոստոմելի ղեկավար Յուրի Պրիլիպկոյին, վիրավորել Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկին։ Այս մասին հայտնում է Գոստոմելի գյուղական խորհուրդ։
«Գոստոմելի ղեկավար Յուրի Պրիլիպկոն սպանվել է, նա գնդակահարվել է զավթիչների կողմից, երբ գյուղի բնակիչներին դեղորայք ու սնունդ հասցնելուց է եղել, վիրավորվել է նաև Բուչայի գյուղապետը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Իրպինի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը նշել է, որ Իրպինի մի մասը գրավվել է, սակայն քաղաքը կռվում է։
Իրպենում մարտի 7-ին ավտոբուսներով տարհանում է կատարվել Կիև, նրանց վրա կրակել են։ Մահացել է 2 երեխա և 2 մեծահասակ։ Ընդհանուր առմամբ, զոհվել է մոտ 8 մարդ, ասել է Մարկուշինը։
Իրպինում, Բուչայում, Գոստոմելում չկա էլեկտրականություն, գազ, ջուր, կոմունիկացիաներ։ Կիևի մոտ գտնվող այս քաղաքները գտնվում են ռուսական զորքերի մշտական գնդակոծության տակ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։