Քամու ուժգնացում, տեղումներ․ եղանակը՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մարտի 6-ի և 8-ի երեկոյան ժամերին առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև, 9-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 7-ին և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 6-ի և 8-ի ցերեկը առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 9-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային 2-5 մ/վրկ, մարտի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել