«Ազատագրական Շարժումը» հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Արդեն մեկ շաբաթ է «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները ստորագրահավաք են կազմակերպել և անցկացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Մեկ շաբաթվա ընթացքում հրաժարականի պահանջին միացել է 6.000-ից ավելի մարդ։ Եվ դա այն պարագայում, երբ ստորագրահավաքը կազմակերպվել է միայն Երևանի Հյուսիսային պողոտայում և էլեկտրոնային եղանակով:
Ստորագրահավաքը շարունակվելու է և ընգրկվելու են նաև Երևանի այլ բնակավայրերը և մարզերը, Արցախը, Սփյուռքը»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Ազատագրական Շարժումը» ստորագրահավաքը սկսել էր 2022 թվականի փետրվարի 25-ից՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ Եռաբլուրից։