Զելենսկին հայտարարել է, որ չի հասկանում, թե որոնք են Մոսկվայի պահանջները՝ Կիևի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի հասկանում, թե որոնք են Մոսկվայի պահանջները՝ Կիևի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա, չենք պատրաստվում հարձակվել նրա վրա: Մենք ՆԱՏՕ-ի անդա՞մ ենք՝ ոչ, միջուկային զենք ունե՞նք՝ ոչ, ի՞նչ ասեմ, ո՞ւմ պետք է ես ինչ-որ բան տամ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը այսօր՝ մարտի 3-ին, արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Կիևը պատրա՞ստ է Մոսկվային երաշխիքներ տալ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել