Էստոնական բեռնանավը խորտակվել է Օդեսայի նավահանգստի մոտ՝ պայթյունի հետևանքով: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտային կառավարման Vista Shipping Agency ընկերությանը։
Ընկերության մենեջեր Իգոր Իլվեսը գործակալությանը հայտնել է, որ նավը հնարավոր է ականապատված լինի։
«Նավն ամբողջությամբ խորտակվել է։ Անձնակազմի երկու անդամներ գտնվում են լաստանավում, ևս չորսը անհետ կորել են»,- ասել է նա:
Նախօրեին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ անվտանգությունն ապահովելու նպատակով երկրի զինված ուժերի ռազմածովային ուժերը փակել են քաղաքացիական նավարկությունը Սև ծովի հյուսիս-արևմտյան շրջանում։
Մեկ օր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ամբողջությամբ արգելափակվել է Ուկրաինայի զինված ուժերի ելքը դեպի Ազովի ծով։