Ուկրաինայում ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել

Ուկրաինայի Խերսոն քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասացին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հղում անելով տեղի հայ համայնքի ղեկավարից ստացած լուրերին:

Նշեցին, որ զոհվածը Վ.Ս-ն է (տղամարդ), սակայն այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Ընտանեկան կարգավիճակի, ծննդյան տարեթվի հետ կապված տեղեկությունները ճշտվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել