Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը մարտի 3-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ռոբերտ Ղուկասյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի օգոստոսի 20-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի հունվարի 17-ի որոշման համաձայն էլ Ռոբերտ Ղուկասյանին նշանակվել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Նշենք, որ սոցիալական ձեռնարակտերերի շրջանում նա հայտնի է «Կալավանի Ռոբերտ» անվամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել