Ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ։
Քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, 70-ն էլ «կողմ» են քվեարկել Ջանջուղազյանի թեկնածությանը։ Քվեարկությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները:
Հիշեցնենք, որ Ջանջուղազյանը 2018-ի մայիսին նշանակվել էր Ֆինանսների նախարարի պաշտոնում։ 2021-ի օգոստոսին նրանք այդ պաշտոնում փոխարինեց Տիգրան Խաչատրյանը։ Երկար տարիներ եղել է գլխավոր գանձապետը, պետական համակարգում է 1991 թվականից:
Աշխատանքային գործունեությունը
1991-1993թթ.- ՀԽՍՀ Պետպլան` տեխնիկ, ինժեներ-ծրագրավորող
1993-1995թթ- ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն` տեղեկատվական համակարգերի բաժնի 1-ին կարգի մասնագետ
1993-1995թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան՝ ավտոմատացված կառավարման
համակարգերի ամբիոնի ասիստենտ
1995թ.- ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն` ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ
1995-1996թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր տնտեսագետ, դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի ընթացիկ ծախսերի կառավարման բաժնի պետ
1996-1997թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` հաշվապահության վարչության պետ
1997-1999թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` գործառնական վարչության պետ, տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ
1999-2000թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
2000-2008թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
2007-2009թթ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` ֆինանսների և վարկի ամբիոնում
ասիստենտ
2007-2011թթ.- ՀՀ պետական կառավարման ակադեմիա` հանրային կառավարման և հանրային ֆինանսների
ամբիոնի դասախոս
2008-2016թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
2016-2018թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալ