Խերսոն քաղաքը վերցվել է լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջկենտրոնը: Քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչության կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը գործում են ամենօրյա ռեժիմով: Քաղաքում պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա»,- նշել է Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ Խերսոնում գործում են քաղաքացիական ենթակառուցվածքները, կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը։