Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու անձնական հանդիպումը։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 1-ին, հայտարարել է Բելառուսի պետության ղեկավարը, փոխանցում է Известия.iz-ը:
Նրա կարծիոքով սկսված ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հասնել այնտեղ, որ նման հանդիպում լինի։
«Եվ երբ գա այդ պահը, ես վստահ եմ, որ երկու նախագահներ կնստեն, կվերցնեն խնկամանը և կստորագրեն այդ համաձայնագրերը»,-ասել է նա։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ սկսված բանակցությունները կարևոր են որպես մեկնարկային հարթակ։ Այդուհանդերձ, նա նշեց, որ հանդիպման կայացման համար պատվիրակությունները պետք է քննարկման հարցեր նախապատրաստեն, այդ թվում՝ ապառազմականացումն ու ապազգայնացումը։
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։