ումի շրջանում հատուկ ստեղծված կանաչ միջանցքով ռուսական և ուկրաինական կողմերի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Այս մասին տեղեկանում ենք Украинская правда-ից։
Սումիի մարզի վարչատարածքային ռազմական ղեկավար Դմիտրի Ժիվիցկին տեսանյութ է հրապարակել իր Telegram-ի ալիքում և հայտնել, որ կանաչ միջանցքը կազմակերպվել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով։
Նշվում է, որ հինգ ուկրաինացի զինծառայողների փոխանակել են ռազմական ոստիկանության մեկ ռուս սպայի հետ։
Տեսանյութը՝ այստեղ։