Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը․ ՌԴ ՊՆ

2022 թվականի մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում առկա իրավիճակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել