Զելենսկին կարող է վայր դնել զենքերը, և այդ ժամանակ զոհեր չեն լինի. Պեսկով

Վլադիմիր Զելենսկին, որպես նախագահ, կարող է վայր դնել զենքերը, և այդ ժամանակ զոհեր չեն լինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Զելենսկին պատկանում է այն ուժերին, որոնք պետք է ապազգայնացվեն, նա նշել է, որ Զելենսկին «սա ռազմական օբյեկտ չէ»։

«Սակայն նախագահը կարող է հրաման տալ վայր դնել զենքերը, և այդ ժամանակ զոհեր չեն լինի», – ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել