Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 1-ի ուշ երեկոյան ժամերին, 2-3-ին, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարտի 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 3-4-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում` մարտի 1-ի, 4-ի, 5-ի ցերեկը առանձին շրջաններում, 2-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 4-5-ին լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։
Մարտի 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ, մարտի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ին կնվազի 6-8 աստիճանով։