Մոսկվան ցավում է, որ ուկրաինական կողմի հետ բանակցությունները մեկ օր շուտ չեն սկսվել, նման հնարավորություն եղել է։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Միակ բանը, ինչի համար շատ ենք ցավում, այն է, որ այդ բանակցությունները մեկ օր առաջ չեն սկսվել, բայց այդպիսի հնարավորություն կար, գիտեք, որ մեր պատվիրակությունը երկար ժամանակ սպասում էր այնտեղ՝ Բելառուսում: Եվ բանակցությունները կարող էին սկսվել նաև գիշերը, մեր պատվիրակությունը պատրաստ էր գիշերը ժամը 12-ին, ժամը 1-ին և 2-ին, բայց հակառակորդները հենց հիմա են եկել, հուսանք, որ այս բանակցությունները կսկսվեն այս րոպեներին»,-նշել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ կիրակի օրը ուկրաինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում անցկացնել Բելառուսի Գոմելի մարզում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ուկրաինա-բելառուսական սահմանի տարածք՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցություններին։
Նշված էր, որ պատվիրակության կազմում էին «Слуга Народу» խմբակցության ղեկավարը, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Ռուստեմը։ Պատգամավորներ Ումերովը և Նիկոլայ Տոչիցկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։