Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ուկրաինա-բելառուսական սահմանի տարածք՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցություններին։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ պատվիրակության կազմում էին «Слуга Народу» խմբակցության ղեկավարը, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Ռուստեմը։ Պատգամավորներ Ումերովը և Նիկոլայ Տոչիցկին:
Բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ հաստատումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։